Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուին նշանակել է երկրի նոր վարչապետ։
Նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց նրա կառավարությանը։ Բայրուն վարչապետ էր ընդամենը ինը ամիս։ Նա վեցերորդ վարչապետն է 2017 թվականին Մակրոնի նախագահ ընտրվելուց ի վեր և հինգերորդը՝ 2022 թվականից ի վեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնավարման մեկ տարին չբոլորած՝ Ֆրանսիայի վարչապետը հրաժեշտ կտա պաշտոնին