«Կահիրեում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ համաձայնեցրինք Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակները», - X-ի իր էջում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Երեքշաբթի օրը Կահիրեում համատեղ հանդիպում է տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդելաթթիի, ինչպես նաև ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև, հայտնում է իրանական Mehr-ը։
Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էր հունիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը