Ռոստովի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են գիշերօթիկ դպրոցի աշխատակիցներ

Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ անցած գիշեր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Մատվեևո-Կուրգանի մասնագիտացված գիշերօթիկ դպրոցի երկու աշխատակից է վիրավորվել։

Իշխանությունները տարհանել են գիշերօթիկ դպրոցի 73 երեխայի և հինգ աշխատակցի։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 122 ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցման մասին 12 շրջաններում, Ղրիմում և Սև ծովում։ Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզում ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք։