Եմենի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ

Իսրայելը Եմենում սկսել է ծանր ավիահարվածների հերթական փուլը: Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 130-ը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հութիների կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությանը։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ զոհերի մեծ մասը մայրաքաղաք Սանայում էին, որտեղ հարվածի տակ էին ռազմական շտաբը և բենզալցակայանը։

Հութիների կողմից վերահսկվող «Ալ-Մասիրա» արբանյակային լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել Սանայի կենտրոնում գտնվող ռազմական շտաբի շենքին։ Հարևան տները նույնպես վնասվել են։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Իսրայելը Գազայում պատերազմ է վարում պաղեստինյան (Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված) «Համաս» խմբավորման դեմ, Իրանի աջակցությունը վայելող հութիները հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող նավերին՝ իրենց այդ գործողությունը ներկայացնելով որպես աջակցություն պաղեստինցիներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եմենի հութիների կողմից ղեկավարվող կառավարության վարչապետը սպանվել է իսրայելական հարվածի արդյունքումԻսրայելը հարվածել է Եմենի մայրաքաղաքին. կա 6 զոհ, շուրջ 90 վիրավոր