Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանյուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը: Մակրոնը X-ի իր էջում նշել է, որ քննարկել են «Ուկրաինայում պատերազմի մտահոգիչ զարգացումները, մասնավորապես՝ Լեհաստան ռուսական ԱԹՍ-երի ներխուժումից հետո»:

«Մենք նաև կիսվեցինք մեր մտահոգություններով Մերձավոր Արևելքում Իսրայելի կողմից Քաթարին ուղղված հարվածներից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Եվրոպացիների և ամերիկացիների միջև սերտ համագործակցությունը կարևոր է այս ճակատներից յուրաքանչյուրում։ Միասին մենք կարող ենք վճռորոշ ներդրում ունենալ խաղաղության և անվտանգության գործում», - գրել է Ֆրանսիայի նախագահը։

Լեհաստանը սեպտեմբերի լույս 10-ի գիշերը իր տարածքում կործանել էր ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել էր ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար: Մոսկվան գրեթե ամբողջ օրը լռելուց հետո միայն հայտնեց, որ Լեհաստանի տարածքում որևէ թիրախային հարված նախատեսված չի եղել, սակայն պատրաստ են լեհական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ինԻսրայելը հարվածել է Քաթարի մայրաքաղաքին