Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քաթարին կոչ է անում վտարել «Համաս»-ի առաջնորդներին կամ նրանց պատասխանատվության ենթարկել:
«Եթե դուք դա չանեք, մենք կանենք», - Time of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է Նեթանյահուն:
Իսրայելը երեկ ավիահարվածներ է հասցրել Քաթարի մայրաքաղաքում գտնվող շենքին, որտեղ խորհրդակցում էին պաղեստինյան «Համաս»-ի քաղաքական ղեկավարները՝ սպանելով նրանցից հինգին։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը հաստատել է դա, սակայն պնդել է, որ ձախողվել է փորձը՝ սպանելու բանակցողների ողջ խմբին, որը Դոհայում քննարկում էր Գազայում հրադադարի շուրջ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Սպանվել է նաև Քաթարի անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ:
Մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ավիահարվածներից սպանվել են «Համաս»-ի ղեկավարներից հինգը