Երբ բռնատիրությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք միասին կանգնած ենք Ուկրաինայի կողքին․ ՄԲ թագավոր

«Այսօր, երբ բռնատիրությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք մեր դաշնակիցների հետ միասին կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ զսպելու ագրեսիան և հաստատելու խաղաղություն», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը՝ Վինձորի ամրոցում ԱՄՆ նախագահի պետական այցի պատվին կազմակերպված ճաշկերույթի ընթացքում։

BBC-ի փոխանցմամբ՝ թագավորը իր ելույթում շեշտել է Բրիտանիայի և Միացյալ Նահանգների պատմական դաշնակցային կապերը և ընդգծել «գործընկերության նոր դարաշրջանի» մեկնարկը։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր գնահատել է բրիտանական մշակույթն ու քաղաքակրթությունը՝ հավելելով. «Մեկ տարի առաջ Ամերիկան ծանր վիճակում էր, իսկ այսօր այն աշխարհի ամենահաջողակ երկիրն է»։

ԱՄՆ նախագահը եռօրյա պետական այցով Մեծ Բրիտանիա է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Այցի շրջանակում այսօր նախատեսված է նրա հանդիպումը երկրի վարչապետ Կիր Ստարմերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պետական այցով Բրիտանիայում է. նրան ակցիայով են դիմավորել