Իտալիայում զանգվածային գործադուլ է՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի

Հռոմ, արխիվ

Իտալիայում ի պաշտպանություն Գազայի ժողովրդի զանգվածային գործադուլ է մեկնարկել, որի հետևանքով կաթվածահար են եղել միջքաղաքային գնացքները, հանրային տրանսպորտը խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Միլանում։

Գործադուլին են միացել նաև դպրոցներ, համալսարաններ, մի շարք քաղաքներում զուգահեռ նաև ցույցեր են կազմակերպվել։

USB արհմիության գործադուլի մասնակիցները դատապարտում են Գազայի հատվածում վատթարացող մարդասիրական ճգնաժամն ու պահանջում պատժամիջոցներ Իսրայելի դեմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն առաջարկում է սահմանափակել Իսրայելի հետ առևտրային կապերը և պատժամիջոցներ կիրառել երկու նախարարի նկատմամբ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը Գազան գրավելու ցամաքային լայնածավալ հարձակում է սկսել