Կրակոցներ Մերձավանում, սպանվել է Փարաքարի համայնքապետը

Your browser doesn’t support HTML5

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր: Դիմակավորված մարդասպանը կրակահերթեր արձակելով, վազելով մոտեցել է տնից նոր դուրս եկած զրուցող երեք տղամարդկանց՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին ու նրա ընկերներին։