Սիրիայի ղեկավարը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ

Արխիվային լուսանկար

Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Գործակալությունը հրապարակել է լուսանկար, որում Ալ-Շարաան առաջին տիկին Մելանյա Թրամփի ներկայությամբ սեղմում է Թրամփի ձեռքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Սա երկու առաջնորդների երկրորդ հանդիպումն էր մայիսին Սաուդյան Արաբիայում նրանց հանդիպումից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ ԱՄՆ նախագահի հանդիպումը պատմական է որակվում