Թրամփը հայտարարում է՝ մոտ է Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ է Գազայում պատերազմը դադարեցնելու և պատանդներին տուն վերադարձնելու համաձայնագրի կնքումը։

«Կարծես թե մենք համաձայնության ենք եկել Գազայի հարցում։ Կարծում եմ՝ դա այնպիսի համաձայնագիր է, որը պատանդներին կվերադարձնի, դա այնպիսի համաձայնագիր է, որը կավարտի պատերազմը», - Դոնալդ Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

ԱՄՆ նախագահն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ շրջանակային համաձայնագրի հասնելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն Գազայի խաղաղության ծրագիր ունի. Ուիթքոֆ