Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ արդեն հաջորդ ամիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կդիմի երկրի Սահմանադրական դատարան նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» գործունեությունը արգելելու հայցով։
Վրաստանի վարչապետն իր հարցազրույցում օգտագործել է «խմբակային Ազգային միացյալ շարժում» եզրույթը՝ նշելով, որ նկատի ունի «այն բոլոր անձանց և դերակատարներին, որոնք հանդես են գալիս «Ազգային շարժման» հովանու ներքո՝ օտարերկրյա գործակալ հանդիսացող արմատական ընդդիմությանը»։