Փեզեշքիան․ «Պատժամիջոցներից երկինքը փուլ չի գա»

«Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցների վերագործարկման հետևանքով ոչ երկինքը փուլ կգա մեր գլխին, ոչ էլ Իրանը ստիպված կլինի հանձնվել», - երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Մեկնաբանելով եվրոպական երեք պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Իրանի դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցների վերագործարկման նախաձեռնությունը, որն ուժի մեջ կմտնի արդեն վաղը, Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը կկարողանա չեզոքացնել դրա բացասական ազդեցությունը «Եվրասիայի պետությունների, ԲՐԻՔՍ-ի, Համագործակցության շանհայյան կազմակերպության անդամների, ինչպես նաև սեփական ժողովրդի հետ սերտ համագործակցության շնորհիվ»։

«Եթե մենք կարողանանք պահպանել մեր միասնականությունը, ապա նման ճգնաժամերից վախենալու կարիք չի լինի», - նշել է Իրանի նախագահը։