Իրանը մերժել է մինչև 60 տոկոս հարստացված 400 կիլոգրամ ուրանը ԱՄՆ-ին հանձնելու Վաշինգտոնի պահանջը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ դրա դիմաց ամերիկյան կողմը Թեհրանին խոստացել է ընդամենը երեք ամսով հետաձգել իսլամական հանրապետության դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցների վերագործարկումը։
«Եթե մենք ստիպված լինենք ընտրել նման անարդար պահանջների և ծանր պատժամիջոցների միջև, մենք իհարկե, կընտրենք պատժամիջոցները», - նշել է Փեզեշքիանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիան․ «Պատժամիջոցներից երկինքը փուլ չի գա»