Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են

Մոլդովայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական կուսակցություն, չորս ընտրական դաշինք և չորս անկախ թեկնածու։

Գործող նախագահ Մայա Սանդուն այսօր առավոտյան քվեարկել է Քիշնևի ընտրատեղամասում։ Պետության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը և պաշտպանել երկրի ժողովրդավարությունը։

«Մեր ընդհանուր տունը՝ Մոլդովան, վտանգի տակ է, և հիմա ձեզանից յուրաքանչյուրը կարևոր է։ Դուք կարող եք փրկել այն ձեր քվեով», - ասել է Սանդուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոլդովայում ևս մեկ ընդդիմադիր կուսակցության են արգելել մասնակցել ընտրություններինՄոլդովայի ԿԸՀ-ն նախընտրական քարոզարշավից հեռացրել է առաջատար ընդդիմադիր ուժին