Թրամփը թույլ է տվել Կիևին հարվածել Ռուսաստանի խորքերին․ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց

ԱՄՆ նախագահի օգնական և Ուկրաինայի հարցերով հատուկ նախագահական բանագնաց Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի տարածքում։

Նրա խոսքով՝ թե՛ Թրամփի, թե՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները հստակ վկայում են, որ Ուկրաինային թույլատրված է հարվածել Ռուսաստանի խորքային թիրախներին․ «Պետք է օգտագործել հնարավորությունը խորը հարվածներ հասցնելու համար։ Սրբավայրեր գոյություն չունեն»։

Քելլոգը շեշտել է, որ Թրամփը Գերագույն գլխավոր հրամանատարն է, և նրա հրամաններին պետք է հետևել. «Եթե նախագահն ասում է՝ ձախ, պետք է գնալ ձախ։ Եթե ասում է՝ աջ, պետք է գնալ աջ»։

ԱՄՆ նախագահը նախորդ շաբաթ էր հայտարարել, որ Ուկրաինան կարող է ետ վերցնել Ռուսաստանի կողմից գրաված ամբողջ տարածքը, և որ Կիևը պետք է այժմ գործի՝ հաշվի առնելով, որ Մոսկվան բախվում է «մեծ» տնտեսական խնդիրների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ. «Պուտինն ու ՌԴ-ը տնտեսական լուրջ դժվարությունների են բախվում, հիմա Ուկրաինայի համար գործելու ժամանակն է»


Առավել մանրամասն տե՛ս այստեղ