Զելենսկի․ Ռուսաստանը տանկերներ է օգտագործում եվրոպական երկրների ուղղությամբ ԱԹՍ-եր արձակելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է անում միջազգային հանրությանը կոշտ ճնշում կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Սեպտեմբերի 28-ի տեսաուղերձում Զելենսկին ընդգծել է, որ հատկապես կարևոր է պատժամիջոցներով «ցավոտ հարված» հասցնել Ռուսաստանի էներգետիկ առևտրին։

Ուկրաինայի նախագահը, հղում անելով հետախուզական տվյալներին, հայտարարել է, որ Ռուսաստանը տանկերներ է օգտագործում եվրոպական ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու և ղեկավարելու համար։ Զելենսկու խոսքով՝ սա ևս մեկ պատճառ է, որպեսզի Բալթիկ և այլ ծովեր փակվեն ռուսական «ստվերային» նավատորմի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ-եր Դանիայի խոշորագույն ավիաբազայի մոտ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանական բանակը կարող է ԱԹՍ-երը խոցելու հրաման ստանալ