Մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների նախնական արդյունքների համաձայն, ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, Կախա Կալաձեն երրորդ անգամ ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ։
Ըստ հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իշխող ուժի առաջնորդներից Կալաձեի օգտին քվեարկել է ընտրողների 71.56 տոկոսը, նրա մրցակիցների՝ Իրակլի Կուպրաձեի օգտին՝ 12.45 տոկոսը, Յագո Խվիչիանի՝ 7.52 տոկոսը, Զուրաբ Մախարաձեի՝ 4.12 տոկոսը։
ԿԸՀ- ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է նաև այլ քաղաքներում և շրջաններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված իրավիճակ Թբիլիսիում, բախումներ, ոստիկանությունը ջրցան է կիրառում