Tomahawk հրթիռների մատակարարումն Ուկրաինային կհանգեցնի ռուս-ամերիկյան հարաբերությունների խզման. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային՝ հարվածելու Ռուսաստանի տարածքի խորքը, ապա դա կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզմանը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցյալ ամիս հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինայի խնդրանքը մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ ձեռք բերելու մասին, որոնք կարող են կիրառել՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի խորքին, այդ թվում՝ Մոսկվային:

«Դա կհանգեցնի մեր հարաբերությունների կամ առնվազն այն դրական միտումների ոչնչացմանը, որոնք ուրվագծվել են այդ հարաբերություններում», ասել է Պուտինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական զորքերը փորձում են ներթափանցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի խորքեր