Ռուսական զինուժը հոկտեմբերի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել է ուկրաինակա Խարկով քաղաքին։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդել է, որ Նովոբավարսկի շրջանում հրդեհներ են բռնկվել, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, մասնավորապես՝ մեկ ձեռնարկության տարածք։
Հարձակման հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ, պահեստներ, ավտոտնակներ և մեքենաներ։
Բացի Խարկովից՝ ռուսական կողմը հարվածներ է հասցրել նաև Օդեսայի մարզում գտնվող քաղաքացիական արդյունաբերական օբյեկտի տարածքին։ Զոհեր կամ վիրավորներ չկան, հայտնել է Օդեսայի մարզային ղեկավար Օլեգ Կիպերը։