Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի և Դանիայի օդային տարածքում վերջին շրջանում արձանագրված անօդաչու թռչող սարքերի մեծ մասը կարող է կապված լինել Ռուսաստանի հետ։ Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է DW-ն։
«Մենք ենթադրում ենք, որ այդ թռիչքների մեծ մասի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Սակայն կարող եմ հավաստիացնել բնակչությանը՝ մինչ այժմ չենք ունեցել զինված դրոնների կիրառմամբ որևէ միջադեպ։ Դրանք եղել են հիմնականում լրտեսական փորձեր՝ խուճապ առաջացնելու բնակչության շրջանում», - ասել է Մերցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ անօդաչուներից պաշտպանությամբ զբաղվում է ոստիկանությունը, սակայն այն բավարար տեխնիկական հնարավորություններ չունի այդ խնդիրը լիարժեք կատարելու համար։ Այդ պատճառով կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ երկրի ոստիկանության դաշնային օրենքում։ Բացի այդ, նախատեսվում է վերանայել օդային անվտանգության մասին օրենքը՝ հստակեցնելու զինված ուժերի լիազորությունները անօդաչուների դեմ պայքարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսլոյի օդանավակայանը ժամանակավոր արգելել է վայրէջքները՝ օդային տարածքում ԱԹՍ-ի պատճառով