Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն այսօր հրաժարական է ներկայացրել՝ իր նոր կառավարության ձևավորումից ընդամենը մի քանի ժամ անց, հայտնում է Reuters գործակալությունը։

«Պարոն Սեբաստիեն Լըկորնյուն իր հրաժարականն է ներկայացրել հանրապետության նախագահին, և նախագահը այն ընդունել է», - նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Նա ընդամենը մեկ ամիս հասցրեց այդ պաշտոնում մնալ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է մի քանի ընդդիմադիր կուսակցությունների անվստահության քվեի մասին սպառնալիքներից հետո։

Լըկորնյուն Մակրոնի հինգերորդ վարչապետն էր վերջին երկու տարվա ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն