Կրկին հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. մարդիկ ահազանգում են առողջության վտանգի մասին
Your browser doesn’t support HTML5
Ոչ միայն անտանելի հոտն է հուշում, որ Հայաստանի ամենամեծ աղբավայրն է այրվում, այլ նաև Երևանի Նուբարաշեն թաղամասում գոյացող խիտ մառախուղը, որ քամիներն են այստեղ հասցնում։ Նուբարաշենցիներն այս օրերին մի կերպ են դիմանում թունավոր ծխի մեծ ալիքներին, հատկապես երեկոյան ժամերին։