Թրամփը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Թրամփը ժամանել է Լոդի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայան, հոկտեմբերի 13, 2025 թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Իսրայել՝ Գազայում Իսրայելի և «Համաս»-ի միջև կնքված հրադադարի համաձայնությամբ պատանդների ազատման գործընթացին մասնակցելու համար։ Օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նախագահ Իցհակ Հերցոգն:

Օդանավում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե «պատերազմն ավարտված է», և շուտով Գազայի համար կստեղծվի «Խաղաղության խորհուրդ», որը, նրա բնորոշմամբ, պետք է վերականգնի տարածքը, որը «հիմա ավելի շատ պայթեցված քաղաքի է նման»։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումն արդեն սկսել է պատանդների փոխանցումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 7 պատանդների ազատ արձակման մասին։

Your browser doesn’t support HTML5

Իսրայելում տոնում են պատանդների վերադարձը

Այսօրվա ընթացքում Թրամփը նախատեսում է մեկնել նաև Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում անցկացվող Խաղաղության գագաթնաժողովին, որի նպատակն է վերջ տալ Գազայի պատերազմին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը սկսել է պատանդների փոխանցումը Իսրայելին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ն ու Իսրայելը համաձայնեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի ծրագրի առաջին փուլի շուրջ