Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, տեղեկացնում է Ադրբեջանի պետական Azertac գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ Ալիևը միջազգային հավաքին մասնակցում է ԱՄՆ-ի և Եգիպտոսի պաշտոնակիցների հրավերով։
Եգիպտական Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։