Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը և Ինտերպոլը միասնական ուժերով քննում են Լուվրի զարդերի գողության գործը։
Երկու գործակալություններն այսօր հրապարակել են գողացված իրերի լուսանկարը՝ խնդրելով հանրությանն օգնել գանձերը գտնելու հարցում։
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կողոպուտը, որի ժամանակ 88 միլիոն եվրո արժողությամբ ութ թագավորական զարդ է գողացվել, սուր քննադատության պատճառ է դարձել՝ հարցեր են առաջացել աշխարհահռչակ թանգարանի անվտանգության վերաբերյալ։
Ֆրանսիայի Սենատի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Լորան Լաֆոնն անհապաղ բարելավումներ կատարելու կոչ է արել։
Շաբաթ օրը Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր երկու կասկածյալների, որոնք ըստ Le Parisien թերթի, հարցաքննության ժամանակ օգտվել են լռելու իրենց իրավունքից։ Մյուս երկու կասկածյալ հանցակիցները դեռևս ազատության մեջ են, իսկ գողացված զարդերը դեռ չեն հայտնաբերվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կգտնենք գողացված աշխատանքները և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. Մակրոն