Ոչ ոք չի կարող ոտնահարել օրենքները՝ անկախ իր պաշտոնից. Էրդողան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի բանտարկության մասին հարցին ի պատասխան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ոտնահարել օրենքները՝ անկախ իր պաշտոնից: Այս մասին Էրդողանն ասել է Անկարայում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընթացքում։

Թուրքիայի իշխանությունները շաբաթվա սկզբին նոր մեղադրանք են ավելացրել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի քրեական հոդվածների շարքում՝ հիմա էլ նրան մեղադրելով «քաղաքական լրտեսության» մեջ։

Կոռուպցիային առնչվող հոդվածներով մարտից անազատության մեջ գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցի դեմ՝ ամիսներ առաջ էլ՝ հուլիսին, մեղադրանք էր առաջադրվել նաև Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական դատարանը Իմամօղլուի նկատմամբ նոր կալանքի որոշում է կայացրել՝ մեղադրելով «քաղաքական լրտեսության» մեջ