ԱՄՆ-ն և Չինաստանը ժամանակավորապես դադարեցնում են միմյանց նավերի նկատմամբ կիրառվող փոխադարձ տուրքերը

ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել միմյանց նավերի նկատմամբ կիրառվող փոխադարձ տուրքերը, հայտնում է Reuters-ը։

Այս որոշումը 12 ամսով կազատի մոտ 3.2 միլիարդ դոլարի տարեկան վճարներից՝ որոնք վերաբերում են ԱՄՆ նավահանգիստներ մուտք գործող Չինաստանում կառուցված մեծ նավերին։ Դա մի շարք առևտրային համաձայնությունների մաս է, որոնք ձեռք են բերվել Հարավային Կորեայում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև կայացած հանդիպման ընթացքում։

Տարվա սկզբին Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ նախատեսում է նոր տուրքեր սահմանել Չինաստանի հետ կապված նավերի վրա՝ փորձելով նվազեցնել այդ երկրի ազդեցությունը համաշխարհային ծովային արդյունաբերության վրա և խթանել ամերիկյան նավաշինությունը։

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցումը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք առնչվում են Չինաստանի ծովային, լոգիստիկ և նավաշինական ոլորտներին։ Նախարարությունը նաև հավելել է, որ Չինաստանը կդադարեցնի իր հակաքայլերն ու ԱՄՆ-ի հետ կապված նավերի վրա սահմանված տուրքերը։