Նյու Յորքում հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, խափանվել են չվերթները

Նյու Յորքում հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, Reutrs-ի փոխանցմամբ՝ հայտնել է քաղաքապետ Էրիկ Ադամսը: Փոթորիկները խափանել են չվերթները, իսկ օդերևութաբանական ծառայությունները զգուշացրել են որոշ շրջաններում հնարավոր ջրհեղեղների մասին։

ԶԼՄ-ները հաղորդել են հեղեղումների և վնասների մասին, քաղաքի Ջոն Քենեդիի, Լա Գուարդիայի և Նյուարքի օդանավակայանների պաշտոնյաները հայտնել են, որ չվերթների ժամանակացույցը խափանվել է։

«Այս փոթորիկը գերազանցել է հոկտեմբերի 30-ի անձրևների ռեկորդները», - նշել է Ադամսը X-ում՝ հավելելով, որ մի քանի ժամվա ընթացքում կանխատեսվող անձրևի մեծ մասը տեղացել է կեսօրին։