Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորորդի Համբարձում Ներսիսյանը ևս մեկ ամսով կալանավորվեց, հայտնում է Քննչական կոմիտեն:
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունն ու մեկ ամսով կալանավորեց Ոսկեհատի միջադեպի մասնակիցներից մեկին, որն «Ազատության» տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն է:
Գևորգ Ներսիսյանը մեղադրվում է Վաղարշապատի ավագանու ընտրությունների՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու համար, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև որդին՝ Համազասպը:
Կաթողիկոսի հարազատները չեն ընդունում մեղքը, փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, նման բան չի եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանավորվել է կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը