Դեմոկրատները հաղթեցին Թրամփի երկրորդ ժամկետի առաջին խոշոր ընտրություններում

Նյու Յորքի քաղաքապետի դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանին կնոջ՝ Ռամա Դուվաջիի հետ

Դեմոկրատները երեքշաբթի օրը հաղթել են նահանգապետերի և քաղաքապետերի ընտրություններում՝ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց ի վեր առաջին խոշոր ընտրություններում, հայտնում է Reuters-ը:

Նյու Յորքում 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթեց քաղաքապետի ընտրություններում: Իսկ Վիրջինիայում և Նյու Ջերսիում դեմոկրատներ 46-ամյա Աբիգեյլ Սփանբերգերը և 53-ամյա Մայքի Շերիլը հաղթեցին նահանգապետի ընտրություններում՝ համապատասխանաբար մեծ առավելությամբ։

Դեմոկրատները ևս մեկ հաղթանակ ապահովել են Կալիֆորնիայում: