Ռուսաստանը ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Ռուսաստանը ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի միջով անցնող նոր երկաթուղային երթուղով, և նաև ուսումնասիրում է այս երթուղով այլ բեռներ տեղափոխելու հնարավորությունը, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։

ՌԴ տրանսպորտի նախարարությունն ընդգծել է՝ սա Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների փոխադրումն է առաջին դեպքն է 1990-ական թվականներից ի վեր։

Այսօր վաղ առավոտյան Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան