Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է վաշինգտոնյան համաձայնագրերը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի հատուկ նիստը՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերին։

«Նախագահ Ալիևի այցը Վաշինգտոն պատմական նշանակություն ունի։ Հզոր առաջնորդների գլխավոր հատկություններն են սկզբունքայնությունը, դիվանագիտական տաղանդն ու վճռականությունը։ Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»,- հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ «Վաշինգտոնյան համաձայնագրեր․ խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրի ներքո անցկացվող արտահերթ նստաշրջանի բացման խոսքում։