Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ղազախական ցորենի առաջին խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական ցորեն տեղափոխած առաջին շարժակազմը, 6-ը նոյեմբերի, 2025թ.

Կառավարության փոխանցմամբ՝ Հայաստան է ժամանել հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց. «Հայ-վրացական սահմանը հատելով Հայաստան է տեղափոխվել ղազախական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1000 տոննա ընդհանուր քաշով։ Սա կարևոր իրադարձություն է, որովհետև ցորենի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքներով։ Սա հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքսում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը շատ մեծ և կարևոր իրադարձություն է համարում

Երկու օր առաջ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի առաջին ներմուծումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ իրադարձություն էր համարել:

Շաբաթներ առաջ, Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել էր, որ Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։