Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում ռուսական և ղազախական ծագման ցորեն. Պապոյան

«Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարը, հավելելով նաև.

«Ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»:

Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տասն օր առաջ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը, և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։

«Ներկայումս «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը», - ասել էր ռուս պաշտոնյան։