Ադրբեջանցի լրագրողն առաջադրվել է Վացլավ Հավելի մրցանակի

Ադրբեջանական ընդդիմադիր Abzas media կայքի հիմնադիր և տնօրեն Ուլվի Հասանլին ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի կողմից շնորհվող Վացլավ Հավելի անվան իրավապաշտպան մրցանակի 2025 թվականի հավակնորդների ցանկում։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ նշելով, որ 2025 թվականի ամենահավանական մրցանակակիրներին ընտրել է իրավապաշտպաններից և հասարակական գործիչներից կազմված անկախ ժյուրին։

Հասանլիի կողմից հիմնադրված Abzas media կայքը գործում էր 2016 թվականից և հիմնականում մասնագիտացած էր լրագրողական հետաքննությունների ոլորտում։ 2023 թվականին կայքի գրեթե ողջ անձնակազմը ձերբակալվեց փողերի լվացման և մաքսանենգության մեղադրանքով։

2024-ի առանը Ուլվի Հասանլին դատապարտվեց 9 տարվա ազատազարկման։

Ադրբեջանցի լրագրողից բացի, Հավելի մրցանակի հավակնորդների շորթ լիստում են նաև անազատության մեջ գտնվող վրաց լրագրողուհի Մզիա Ամագլոբելին և ուկրաինացի իրավապաշտպան և լրագրող Մաքսիմ Բուտկևիչը։