Ադրբեջանցի պրոֆեսոր. «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է»

Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

«Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ», - այսօր հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ։

«Նույնիսկ հետպատերազմական ​շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք և չթուլանանք», - ասել է Մամեդովն ու հիշեցրել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունը, թե «հայերն ու Հայաստանի պետությունը արդբեջանցիների վերադարձից չպետք է վախենան»։

Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ այս տարի պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին էլ այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք պետք է ընտրություն կատարենք». Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԱլիևը վերստին Հայաստան ադրբեջանցիների վերադարձից է խոսում, Երևանում նրա ելույթում վտանգներ չեն տեսնում«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս է կազմակերպել