Իրանը դեռ վերջնական որոշում չունի՝ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, թե ոչ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իրանական ICANA լրատվական գործակալության հետ զրույցում։
Դրա հետ մեկտեղ Արաղչին նշել է, որ Թեհրանը թույլատրել է գործակալության փորձագետների մի խմբի մուտք գործել երկրի տարածք։
«Բուշերի ատոմակայանի վառելիքի փոփոխությունը պետք է իրականացվի այդ փորձագետների գլխավորությամբ»,- նշել է Արաղչին։
Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էր հունիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։