Ալիև. «Զանգեզուրի միջանցքը շուտով կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ»

«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», - այս մասին APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Խոսելով Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից, Իլհամ Ալիևն ասել է. «Տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար: Անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության համար»,- Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում APA-ն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը դեռևս չի բացահայտում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները կոնկրետ որտեղ են փոխայցելություններ կատարելՆախաստորագրում՝ ստորագրման փոխարեն. Բաքվի նախապայմաններից մեկը կատարվեց, մյուսը պահպանվում է Արդյոք Երևանն ու Բաքուն մինչև տարեվերջ կստորագրեն խաղաղության համաձայնագիր. ըստ Թոմ դը Վաալի՝ հավանականությունը 50:50 էԽաղաղության համաձայնագիր չի ստորագրվել մի կոնկրետ պատճառով. ԱլիևԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը