ԱՄԷ նախագահը ժամանել է Ղարաբաղ

ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյան, արխիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Շուշիում կայացել է նրա դիմավորման պաշտոնական արարողությունը։

«Մինչ այդ Նահայանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավտոմոբիլային շրջայց են կատարել Ֆիզուլիում», - հաղորդում է APA գործակալությունը։