ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդաան Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկում է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի Մերիլենդում գտնվող տունը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ նախկին պաշտոնյայի բնակարանում իրավապահները գործողություններ են իրականացնում գաղտնի փաստաթղթերի մշակման հետաքննության շրջանակում։ Պետական կառույցները դեռևս պաշտոնապես չեն հաղորդել խուզարկությունների մասին։

Պաշտոնաթողությունից հետո Թրամփի հասցեին հաճախ քննադատություն հնչեցնող Բոլթոնը, Associated Press-ի աղբյուրների համաձայն, չի ձերբակալվել, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։

Ջոն Բոլթոնը Թրամփի առաջին նախագահության ընթացքում պաշտոնավարել է մոտ մեկուկես տարի։