ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կհանդիպի Սիրիայի ղեկավարի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը նախատեսում է հանդիպել Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը:

«Երբ նախագահը Մերձավոր Արևելքում էր, նա պատմական որոշում կայացրեց վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց խաղաղության իրական հնարավորություն տալու համար», - ասել է Սպւժիտակ տան մամուլի խոսնակը: