ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի օրվանից մասնակի դադարեցնում է իր գործունեության զգալի մասը (շաթդաուն):
Կուսակցական տարաձայնությունները խոչընդոտում են Կոնգրեսին և Սպիտակ տանը ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության գալուն:
Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից որևէ մեկը:
Տարաձայնությունների պատճառ են դարձել առաջին հերթին առողջապահական ծախսերը, հանրապետականներն ու դեմոկրատները միմյանց մեղադրում են շաթդաունը որպես քաղաքական գործիք օգտագործելու ցանկության մեջ:
ՍԱ 1981 թվականից ի վեր Կառավարության 15-րդ շաթդաունն է:
Ֆինանսավորման խնդրի առանցքում գտնվում է պետական գործակալությունների համար նախատեսված 1.7 տրիլիոն դոլարը, ինչը կազմում է կառավարության ընդհանուր 7 տրիլիոն դոլար բյուջեի մոտ մեկ քառորդը։ Մնացած մեծ մասը գնում է առողջապահական և թոշակային ծրագրերին, ինչպես նաև աճող՝ 37.5 տրիլիոն դոլար պետական պարտքի տոկոսավճարներին։
Անկախ վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս դադարեցումը կարող է ավելի երկար տևել, քան նախորդները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն շաթդաունի շեմին է