ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Իսրայել

Այսօր Իսրայել է ժամանել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Վենսի հանդիպումների օրակարգային հիմնական թեմաներն են «Գազայում հրադադարի կայունացումը և Շարմ էլ Շեյխում կնքված համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման մեկնարկը»։

20 կետանոց փաստաթղթով նախատեսվում էր, որ խաղաղության հաստատման երկրորդ փուլում Գազայի հատվածում ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի, իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն այդ տարածքից, մեկնարկելու է նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինաթափման պրոցեսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի պատերազմը չի ավարտվի, մինչև «Համաս»-ը չզինաթափվի. Նեթանյահու


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հաստատել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի Ռաֆահ շրջանում