ԱՄՆ-ը մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի հետ առաջին աշխատանքային խմբերը կստեղծի

ԱՄՆ Պետքարտուղարության շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ, ադրբեջանական Report-ին հայտնել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

«ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը», - փոխանցել են Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը և գործնական քայլերը՝ սահմանազատման, ականազերծման և TRIPP-ի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։

Պետդեպը նաև բարոձր է գնահատել իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն արտոնելու Ադրբեջանի վերջին որոշումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։

«ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների համար», - ադրբեջանական գործակալությանը փոխանցել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետՓաշինյան. Այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի ԹուրքիաԱդրբեջանը հաստատել է ռուսական ապրանքները Հայաստան տարանցելու հնարավորությունը. ՕվերչուկՀայաստանը «պատրաստ է հենց այսօրվանից ապահովել» իր տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակըԱլիևը հայտարարում է՝ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը, Երևանից ողջունում են