Ռուսական զորքը հարվածել է Սումիի և Օդեսայի մարզերին, կա առնվազն 13 տուժած

Ռուսական հարվածի հետևանքները Սումիում, Ուկրաինա, 20-ը օգոստոսի, 2025թ.

Անցած գիշեր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի և Օդեսայի մարզերին:

Սումիի հարավում գտնվող Ախտիրկա քաղաքում վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Տեղի իշխանությունները հայտնել են նաև մասնավոր տների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների շրջանում ավերածությունների մասին։

Օդեսայի մարզում թիրախավորվել է Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքը, որին հաջորդել է խոշոր հրդեհ վառելիքի օբյեկտներից մեկում։

Ուկրաինայի ռազմական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքերն անցած գիշեր ավելի քան ինը տասնյակ անօդաչու թռչող սարք, ինչպես նաև երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքների վրա, որոնց մեծ մասը հաջողվել է չեզոքացնել օդում։