ԱՊՀ հատուկ ծառայութունների ղեկավարները համագործակցության ընդլայնման հուշագիր են ստորագրել

ԱՊՀ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարները ուրբաթ օրը Սամարղանդում կայացած նիստի արդյունքներով համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին հուշագիր են ստորագրել, ասված է ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրությունում:

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։ Կառույցի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարի համաձայն՝ Հայաստանից միջոցառմանը մասնակցել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, մասնակիցները «հայտարարել են արտաքին ուժերի ակտիվության աճի մասին, որոնք ուղղված են Համագործակցության տարածքում ապակառուցողական գործընթացների խթանմանը և ԱՊՀ անդամ երկրների միջև ավանդական, բազմազան գործընկերային հարաբերությունների ոչնչացմանը»։