Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ քարոզչության գծով տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական շտաբի պետ, հայտնել է վարչապետը:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան հունիսին: