Արեն Մկրտչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Վարչապետը նախորդ շաբաթ տեղեկացրել էր, որ Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ:

Մարզպետի պաշտոնը թափուր է արդեն մոտ 3 ամիս. նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արսեն Թորոսյանը՝ սոցապ նախարար, Արեն Մկրտչյանը Լոռու մարզպետ կնշանակվի. վարչապետ