Արմավիրի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին:

Ըստ նույն աղբյուրի՝ գլխավոր դատախազի օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամաններով Դատախազության համակարգում կատարվել են մի շարք այլ կադրային փոփոխություններ ևս:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բացահայտվել է Մերձավանում սպանության դեպքը. ՔԿՓարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված կա. ԶԼՄ-ներՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն ազատվել է պաշտոնիցՀրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնիցԿրակոցներ Մերձավանում, սպանվել է Փարաքարի համայնքապետը